«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել իր որոշումներում, որը հնարավորություն կտա պարտադիր զինվորական ծառայությունից ազատել զորակոչային տարիքի՝ 18-27 տարեկան, օտարերկրացիներին՝ անկախ ազգությունից, ովքեր կստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ հանդես կգան Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում:
Շատ հաճախ օտարերկրացիները, այդ թվում՝ ազգությամբ հայեր, հրաժարվում էին ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ ընդգրկվել ՀՀ հավաքական թիմերում, քանի որ քաղաքացիություն ստանալը ենթադրում էր նաեւ զինվորական ծառայություն»:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում։