Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Սինոհիդրո Հայաստանյան մասնաճյուղի տնօրենը Շիրակի մարզում էր

Սինոհիդրո Հայաստանյան մասնաճյուղի տնօրենը Շիրակի մարզում էր

0

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հանդիպել է Սինոհիդրո Սեւծովյան տարածաշրջանի գրասենյակի ղեկավարի տեղակալ, Սինոհիդրո Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լիու Մինգջիանիի հետ: Կարեւորելով Գյումրի-Երեւան ճանապարհի Լանջիկի հատվածը բավարար երթեւեկելի պահելու հանգամանքը՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ընդգծել է փոսային նորոգումների իրականացման եւ, ընդհանրապես, ճանապարհի տվյալ հատվածի սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությունը․ «Շիրակի մարզպետարանը հնարավորությունների սահմաններում պատրաստ է աջակցելու ձեր ընկերությանը՝ աշխատանքներում առաջացած խնդիրները շուտափույթ լուծելու առումով։

Մեզ համար առաջնային կարեւորություն այս պահին ներկայացնում է ճանապարհի բավարար երթեւեկելի լինելը։ Երթեւեկության հնարավորինս անվտանգ կազմակերպումը կարեւոր է եւ մենք այս հարցում պետք է համագործակցենք»։
Խոսելով իրականացվող աշխատանքների մասին՝ Սինոհիդրո Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լիու Մինգջիանին, նշել է, որ իրենք փորձում են անել հնարավորը՝ ճանապարհը երթեւեկելի դարձնելու առումով։ Վաղվանից կսկսվեն փոսային նորոգման աշխատանքները, իսկ առաջիկա մեկ ամսում կգործարկվի ասֆալտ պատրաստող արտադրամասը, որը ժամում 230 տոննա ասֆալտ է արտադրելու։

Նշենք, որ Սինոհիդրո ընկերությունն իրականացնում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3՝ Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։ Շիրակի մարզում՝ Լանջիկ-Գյումրի հատվածում, այն կազմում է 27,5 կմ:

Մեկնաբանել