Գլխավոր Ահազանգ Ադրբեջանցիները Սյունիքում երկու ուղղությամբ են աշխատում. իսկ մեր ԱԱԾ-ն էշի ականջում քնած...

Ադրբեջանցիները Սյունիքում երկու ուղղությամբ են աշխատում. իսկ մեր ԱԱԾ-ն էշի ականջում քնած է. Սյունիքի նախկին մարզպետ

0

Հակառակորդն ակտիվորեն ամբողջ սահմանի երկայնքով ինժեներական աշխատանքներ է կատարում, նաեւ անում են  որոշակի գործողություններով, որոնցով պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

«Ադրբեջանցիները Սյունիքում երկու ուղղություններով են աշխատում. սահմանի վրա հոգեբանորեն ազդում են՝  կրակոցների, ինժեներական աշխատանքների տեսքով, առաջ են գալիս, հետ են գնում, կրակում են անընդհատ: Միաժամանակ օգտագործելով այլ երկրների հիմնարկներ, մոտենում են բնակիչներին եւ գնում են ամեն ինչ, ինչը վաճառվում է՝ առաջարկելով մի քանի անգամ շատ գումար: Իսկ մեր ԱԱԾ-ն էշի ականջում քնած է»,-ասաց նա:

Մեկնաբանել