Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Արմավիրի մարզպետը «Թումո»–ում էր

Արմավիրի մարզպետը «Թումո»–ում էր

0

 Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանդիպում է ունեցել գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ:

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են Արմավիրի մարզում կենտրոնի կրթական ծրագրերի ներդրմանը եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել մարզում «Թումո» կենտրոն եւ «Թումո-տուփ» հիմնելու ծրագրին եւ այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին:

Երկուստեք ընդգծվել է մարզի պատանիների շրջանում Թումոյի կրթական ծրագրերի հասանելիության կարեւորությունն ու այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացման պատրաստակամությունը:

Այցի շրջանակում մարզպետը եղել է նաեւ PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակում (PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է, որն ստեղծել են հայ ծրագրավորողները):

 

Մեկնաբանել