Առաջին ալիքի լրատվական ծառայության թիմին է միացել մեկնաբան Արտյոմ Կարապետյանը։ Այս մասին նշված է Առաջին ալիքի ֆեյբուքյան էջում։
Ավարտվեց իմ եթերային կյանքի եւս մեկ դարաշրջան՝ «Արմենիայի» դարաշրջանը…9 տարի նվիրեցի այս հեռուստաընկերությանը՝ դրանք վառ, հետաքրքիր, բարդ ու բեկումնային տարիներ էին: Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արտյոմ Կարապետյանը։
«Այս ընթաքում աշխատել եմ հեռուստադաշտի ամենաներկայանալի մեդիադեմքերի հետ, շնորհակալ եմ նրանց պրոֆեսիոնալ գործընկերության եւ դրա արդյունքում նաեւ ձեւավորված ընկերության համար:
Շնորհակալ եմ նաեւ «Արենիային»՝ վստահության ու ստեղծագործական ազատ ինքնադրսեւորման համար, շնորհակալ եմ նաեւ իմ հեռուստադիտողներին, որոնք իմ մեկնաբանությամբ էի հետեւում օրվա լրատվությանը, ամեն ինչ հրաշալի էր, շուտով կհանդիպենք…»,- նշել է Կարապետյանը։