Գլխավոր Արտակարգ ԴՆԹ փորձաքննության է ենթարկվել 2 հազար մարմին

ԴՆԹ փորձաքննության է ենթարկվել 2 հազար մարմին

0

Արցախյան 44-օրյա պատերազմից մինչեւ օրս կատարվել է մոտ 2000 մարմնի փորձանմուշի նույնականացում՝ ԴՆԹ հետազոտության միջոցով: Այդ  մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Արդեն շատ փոքրաթիվ փորձանմուշներ ունենք, որոնք սպասում են փորձաքննության»,- ասաց Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե քանի զինծառայողի մարմին է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։

Արձագանքելով դիտարկմանը, թե զինծառայողների ծնողներից ոմանք հայտարարել էին, որ ԴՆԹ անալիզները երբեմն կեղծվում են, Անահիտ Ավանեսյանը նշեց, որ 2-3 բողոք է եղել, որոնք անհատական քննվել են, պարզաբանվել են եւ որեւէ սխալի կամ անվստահության տեղ չի մնացել։

Մեկնաբանել