Գլխավոր ԵՐԵւԱՆ Երեւանում եւ Արարատում ջուր չի լինելու

Երեւանում եւ Արարատում ջուր չի լինելու

0

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Գառնի-Երեւան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 4-ին ժամը 15.00-ից մինչեւ մարտի 5-ը ժամը 7.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

1.Երեւանում՝

Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,

Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի եւ նրբանցքների, Արցախի պողոտայի եւ Սարի Թաղի,

Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցներ եւ նրբանցքներ, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17, Նար-Դոսի 1-ից-40, Քրիստափորի 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարներ, Խորենացու 28-ից-231 համարներ եւ 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի 12-ից-80 համարներ եւ նրբանցք, Երեւանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երեւանի պետական համալսարանի վարչական շենքեր,

Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցներ ու նրբանցքներ, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքներ, Չեխովի 1-ից-21, Բագրատունյաց 41-ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի՝ այգեգործական թաղամասեր,

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից     բարձր հարկերի ջրամատակարարումը:

  1. Արարատի մարզում`

Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր եւ անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանել