Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Թումո տուփը ամռանն արդեն Կապանում կլինի

Թումո տուփը ամռանն արդեն Կապանում կլինի

0

Մարտի 4-ին Կապանում էին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանը եւ Թումոյի տուփերի նախագծերի ճարտարապետ Լուսինե Ղուշչյանը։

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի ու  մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանի հետ նրանք քննարկեցին Կապանում Թումո տուփի տեղադրման՝ արդեն մեկնարկող աշխատանքների հետ կապված հարցեր։

Հյուրերը եղան նաեւ առաջարկվող տարածքում, որտեղ նախատեսվում է տեղադրել Թումո տուփը․ այն շաբաթական 12-18 տարեկան մոտ 350 ուսանող ընդունելու հնարավորություն կունենա, իսկ հետագայում, երբ մարզկենտրոնում արդեն Թումո կենտրոն կբացվի, տուփեր կտեղադրվեն նաեւ համայնքի ու մարզի մյուս բնակավայրերում։

Արդեն իսկ սկսում են չափագրման, ենթակառուցվածքների ապահովման, փաստաթղթային, տեղափոխման ու այլ գործընթացներն,  ու ըստ Թումոյի պատասխանատուների, Կապանում տուփը կսկսի աշխատել արդեն ամռան սկզբներին։

Մարզպետի տեղակալը շնորհակալություն հայտնեց կենտրոնի ներկայացուցիչներին մոտ տարիուկես առաջ սկսած նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ու նշեց, որ մարզային իշխանություններն ամեն ինչ կանեն նախապատրաստական ու տեղադրման աշխատանքները հնարավորինս արագ ավարտելուն աջակցելու համար։

Մեկնաբանել