Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. փետրվարը 2020թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 5.3 տոկոս: Այս մասին marzer.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:
Ըստ այդմ՝ 2021 թվականի փետրվարին 2020-ի փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.8 տոկոս գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում գնաճը 2021թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 13.1 տոկոս, իսկ մրգինը՝ 8.3 տոկոս:
2021թ. փետրվարին 2020-ի փետրվարի համեմատ hացաբուլկեղենի եւ ձավարեղենի գներն աճել են 9 տոկոսով: Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում արձանագրվել է՝ 13.1 տոկոս գնաճ, ընդ որում ձվի գնաճը կազմում է՝ 52.5 տոկոս:
Շաքարի եւ շաքարավազի գները նշված ժամանակահատվածում աճել են 40.6 տոկոսով: Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 19.7 տոկոս գնաճ, ընդ որում արեւածաղկի բուսայուղն աճել է՝ 50.4 տոկոսով:
Մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.5 տոկոս գնաճ:
Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ գրանցվել է 8.7 տոկոս գնաճ:
Իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում նույն ժամանակահատվածում գրանցվել է 6.7% գնաճ: