Գլխավոր ԵՐԵւԱՆ «Իմ քայլը» չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին

«Իմ քայլը» չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին

0

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավոր չընտրեց: Փակ-գաղտնի քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 36-ը: Անվավեր է ճանաչվել 8 քվեաթերթիկ: Արմեն Հայկյանցը հավաքել է 13, Արսեն Մկրտչյանը՝ 15 ձայն:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը երեքշաբթի օրվանից քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ թեկնածուներից Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց, որ խմբակցությունը չի ընտրելու Վճռաբեկ դատարանի դատավորի՝ իր դիրքորոշումն արտահայտելով ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարությունների նկատմամբ:

Անցած երկու օրերի ընթացքում պատգամավորները ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարցեր են ուղղել հիմնականում վերջինիս նոյեմբերի 15-ի հայտարարության վերաբերյալ: Որոշ պատգամավորներ այդ հայտարարությունը «մարտակոչ» են որակել:

Մեկնաբանել