
Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ոլորտի նվիրյալներին անձնվեր աշխատանքի, մարզում սպորտային կյանքն ակտիվ պահելու եւ երիտասարդ սերնդի ֆիզիկական դաստիարակությունը լավագույնս կազմակերպելու համար: Մարզպետը նշեց, որ տարբեր մարզաձեւերում մեր մարզիկները լավ արդյունքներ ունեն, շեշտեց առանձին մարզաձեւերի զարգացման, երեխաների ներգրավվածության անհրաժեշտության մասին: Բարձրացված հարցերի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:
Ներկաներին հուզող հարցերի թվում էին մարզիչների աշխատավարձերի չափը, առանձին թաղամասերում սպորտդպրոցների կառուցման հնարավորությունը, 18 տարին լրացած մարզիկների բանակ զորակոչվելու խնդիրը, սպորտային գույքով ապահովվելու եւ մի շարք այլ հարցեր:
Արամ Խաչատրյանը շեշտեց՝ ներկայացված հարցերը առաջիկայում մանրամասն կքննարկվեն, կուսումնասիրվեն դրանց լուծման հնարավորությունները: Ինչ վերաբերում է պատանի մարզիկների՝ բանակ զորակոչվելուն, ապա մարզի ղեկավարի հավաստմամբ հարցը կներկայացվի ԿԳՄՍ եւ Պաշտպանության նախարարություններում:
Մարզպետը վստահեցրեց՝ բարձրաձայնված խնդիրները լուծումներ կստանան ըստ առաջնահերթության, նաեւ կարեւորեց համագործակցության սերտացումը թե՛ մարզային, թե՛ քաղաքային իշխանությունների հետ:
Հանդիպման ավարտին Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Գեւորգ Մացակյանը ներկայացրեց համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող 10 սպորտդպրոցների գործունեությունը, նշեց՝ վերջիններս հիմնականում գույքի արդիականացման խնդիր ունեն: