Գլխավոր Հասարակություն Ոստիկանները Սյունիքում մի քանի կիլոգրամ ափիոն ու հերոին են հայտնաբերել․ 4 անձ...

Ոստիկանները Սյունիքում մի քանի կիլոգրամ ափիոն ու հերոին են հայտնաբերել․ 4 անձ ձերբակալվել է

0

Ոստիկանության ՔՈԳՎ  թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության եւ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում տեղեկություններ ձեռք բերվեցին առանձնապես խոշոր չափերի հերոինի եւ ափիոնի ապօրինի շրջանառության վերաբերյալ։

Տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Մեղրիի բաժնի ծառայողների հետ։ Համագործակցված ու պրոֆեսիոնալ միջոցառումների արդյունքում փետրվարի 22-ին Սյունիքի մարզի Ալվանք գյուղից Շվանիձոր տանող ճանապարհին իրավապահները հայտնաբերեցին առանձնապես խոշոր չափերի՝ 4 կիլոգրամ 290 գրամ հերոին եւ 2 կիլոգրամ 100 գրամ ափիոն։ Թմրամիջոցներով փաթեթները պարկի մեջ էին, պարկն էլ թաղված էր։

Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, թե ում  համար էր թմրամիջոցները բերվել։ Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հայտնաբերեցին ու ՔՈԳՎ բերման ենթարկեցին չորս անձի, որոնցից մեկը՝ օտարերկրյա քաղաքացի։

Բերման ենթարկվածները ներկայացվեցին նախաքննական մարմնին ու ձերբակալվեցին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել