Գլխավոր ԵՐԵւԱՆ Վազգեն Մանուկյանը քննչականում է․ նա չի պատասխանելու

Վազգեն Մանուկյանը քննչականում է․ նա չի պատասխանելու

0

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Քննչական կոմիտեում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ հարցեր են տալու, որովհետեւ ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու եւ ոչ մի ցուցմունք չեմ տալու: Ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն՝ ինչ նշանակություն ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանը:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն առաջադրված մեղադրանքը որակում է որպես քաղաքական հետապնդում:

Մեկնաբանել