Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 4-ի նիստում որոշում կայացրեց Տավուշի մարզպետարանին տրամադրել 234 մլն 228 հազար դրամ:
Այդ գումարից 24,7 մլն դրամով Չինարի գյուղում կկառուցվի բնակելի տուն, օժանդակ շինություններ, կբարեկարգվի տարածքը:
Ներքին Կարմիրաղբյուր գյուղում «Մայրիկ» պուրակի կառուցման համար կտրվի 42,8 մլն դրամ,. եւ 89 տների վերականգնման աշխատանքների համար՝ 161,6 մլն դրամ:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ մինչեւ տարեվերջ այդ պուրակը պատրաստ կլինի: