Գլխավոր Без рубрики Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ են արձակում Ագարակ եւ Եղվարդ գյուղերի միջնամասում...

Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ են արձակում Ագարակ եւ Եղվարդ գյուղերի միջնամասում .ՄԻՊ

0

Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Սյունիքի մարզի խաղաղ բնակավայրերի անմիջական հարեւանությամբ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ լրագրողներին ցուցադրեց մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ արձակում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ եւ Եղվարդ գյուղերի միջնամասում օրվա ցերեկային ժամերին։ Պաշտպանը նշեց, որ այդ հատվածից մինչեւ Ագարակ եւ Եղվարդ գյուղերը ուղիղ գծով մոտ 1 կմ է։

«Մենք ունենք այլ ապացույցներ եւս, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցները»,- ասաց Թաթոյանը։

ՄԻՊ-ը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցները շարունակվում են։ Ըստ Թաթոյանի՝ ՄԻՊ աշխատակազմի վերջին հարցումները ցույց են տալիս, որ վերջին օրերին նույնպես ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Ներքին Հանդ, Ագարակ ու Եղվարդ եւ մի շարք այլ գյուղերի հարեւանությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրել է այն զինատեսակները, որոնցով առավելապես կրակում են ադրբեջանական զինված ուժերը։

Մեկնաբանել