Գլխավոր Ահազանգ Գերեվարված զինվորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը. աշխատակիցներին թույլ չեն տվել...

Գերեվարված զինվորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը. աշխատակիցներին թույլ չեն տվել ներս մտնել

0

Ըստ «Հայկական ժամանակի», մարզտի 5-ին, վաղ առավոտից Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողները փակել են մարզպետարանի մուտքը: Թույլ չեն տվել, որ որեւէ աշխատակից ներս մտնի: Նրանք հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաեւ երկու օր առաջ եւ նշել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու: Մարտի 3-ին, սակայն, նրանք կառույցի աշխատանքը չէին պարալիզացրել, ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք,  փետրվարի 10-ին գերեվարված զինծառայողների ծնողները տեւական ժամանակ փակել էին Երեւան-Գյումրի միջպետական եւ Գյումրի-Վանաձոր ճանապարհները եւ պահանջել հստակեցումներ իրենց որդիների գտնվելու վայրի, վերադարձի հետ կապված:

Շիրակի մարզպետարանում փետրվարի 17-ին նրանց հետ հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից՝ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:

Մեկնաբանել