ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն ակտիվորեն շարունակվում է նաև այս տարի։ Հայաստանի Հանրապետության միավորված համայնքները վերջին երկու ամսում ստացել են 296 միլիոն 395 հազար ՀՀ դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա։
Թումանյան համայնքը ծրագրի շրջանակներում ձեռք է բերել մարդատար մեկ մեքենա, արժեքը` 11 միլիոն 200 հազար ՀՀ դրամ։
Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսական մասնակցությամբ։