Գլխավոր Մարզեր ԱՐԱԳԱԾՈՏՆ Խոշոր հրդեհ «Կոշի» գաղութում

Խոշոր հրդեհ «Կոշի» գաղութում

0

Ըստ shamsհyan.com-ի, այսօր, մարտի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հրդեհ է բռնկվել, եւ այն մարելու համար անհրաժեշտ է հրշեջների միջամտությունը։ Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական ջոկատով, հրդեհի տարածման դեմ պայքարել են «Կոշի» գաղութի ծառայողները՝ գաղութի պետ, փոխգնադապետ Մանուկ Պողոսյանի գլխավորությամբ։

Այնուհետեւ ժամանած հրշեջները մարել են էլեկտրաենթակայանում առաջացած կրակը։ Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն գաղութն ամբողջողվին հոսանքազրկված է, քանի որ էլեկտրաենթակայանը ամբողջովին դարձել է ոչ պիտանի։  Գաղութի ներսում գործում են արեւային մարտկոցներ, որոնցով ջեռուցումը գաղութում ապահովված է։

Շարունակությունը  սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել