Շիրակի մարզպետի տեղակալ Դավիթ Սեխլեյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատուների հետ այցելել է Ամասիա խոշորացված համայնքի Արեգնադեմ բնակավայր՝ ծանաթանալու այստեղ կառուցվող սպանդանոցին և ֆերմերային տնտեսությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սպանդանոցի կառուցմանն ու գործունեությանն առնչվող հարցեր։ Մարզպետի տեղակալն ընդգծել է Շիրակում գյուղատնտեսության բնագավառի զարգացման անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական պետական օժանդակության ծրագրերի իրականացմանը։
Պատասխանատուներն այցելել են նաև գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից հիմնված և Արեգնադեմ բնակավայրի կոպերատիվին տրամադրված կաթի հավաքման և մթերման կայան, Ամասիայի համայնքապետարանում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն։ |
Գլխավոր
Без рубрики Շիրակի փոխմարզպետն Արեգնադեմում ծանոթացել է կառուցվող սպանդանոցին եւ ֆերմերային տնտեսությանը