Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Ջոնաթան Լաքոտը Կոտայքում էր

Ջոնաթան Լաքոտը Կոտայքում էր

0

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին եւ նրա ղեկավարած պատվիրակությանը: Ողջունելով դեսպանի այցը Կոտայքի մարզ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային մշտապես Հայաստանի կողքին լինելու եւ աջակցելու համար:

Ջոնաթան Լաքոտն ու պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները:

Երկուստեք կարեւորել են համագործակցության առավել ամրացումն ու խորացումը տնտեսական, տուրիզմի, կրթական եւ այլ ոլորտներում: Մարզպետն ու դեսպանը պայմանավորվել են առկա ծրագրերն առավել հանգամանալից քննարկելու համար հավելյալ հանդիպել:

Հանդիպումից հետո Մեսրոպ Մեսրոպյանն ու Ջոնաթան Լաքոտն ուղեւորվել են Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոց, որը Հայաստանի այն 11 դպրոցներից է, որտեղ խորացված ուսումնասիրում են ֆրանսերեն: Ջոնաթան Լաքոտը երեխաներին է նվիրել ֆրանսերենի ուսուցման դասագրքեր: Մարզպետն ու դեսպանը ստուգել են նաեւ երեխաների լեզվի իմացությունը:

Մեկնաբանել