Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Ինչո՞ւ է թանկացել Արարատի մարզը սպասարկող երթուղայինների ուղեվարձը

Ինչո՞ւ է թանկացել Արարատի մարզը սպասարկող երթուղայինների ուղեվարձը

0

Արթուր Դավթյանը Արտաշատ համայնքից է, սովորում է Երեւանում, դասի գնալու համար օգտվում է հասարակական տրանսպորտից: «Հունվար ամսվա երկրորդ կեսին ընկերներիցս եմ իմացել, որ Երեւան գնացող տրանսպորտի արժեքը 250 դրամից դարձել է 300 դրամ: Անկեղծ ասած՝ համաճարակով պայմանավորված երկար ժամանակ էր՝ չէի օգտվել երթուղայինից եւ լուրջ չընդունեցի, մտածեցի կատակ է անում: Ինչպե՞ս կարող է նման անօրինական երեւույթ տեղի ունենալ, չէ՞ որ մրցույթը հաղթած ընկերությունը պարտավորվել էր 250 դրամով մատուցել համապատասխան ծառայությունը»,- Aravot.am-ին ասում է Արթուրը: Պատճառը նա փորձել է ճշտել վարորդից, որն էլ ասել է, թե թանկացումը պայմանավորված է վառելիքի գնի բարձրացմամբ: «Կարող ենք մտածել, թե 50 դրամ է եղածը, բայց ամսվա կտրվածքով բավականաչափ գումար է կազմում»:

Մեկ ամսից ավելի է՝ թեժ քննարկումներ են ընթանում դեպի Արարատի մարզ՝ միջմարզային եւ ներմարզային ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից փոխադրավարձը ապօրինաբար բարձրացնելու շուրջ։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը  նշեց, որ մրցութային հանձնաժողովի նիստ են արել, քննարկել այդ հարցերը եւ լրացուցիչ հիմնավորումներ պահանջել փոխադրողներից։ «Ընկերություններին չենք զրկել, քանի որ այս պահին ուրիշ փոխադրող չկա, որպեսզի իրեն լիազորենք՝ ժամանակավորապես փոխադրումներ իրականացնի։

Մենք նաեւ այդ ամբողջ մարզի համար առաջիկայում պատրաստվում ենք հայտարարել նոր փոխադրողի մրցույթ։ Այս պահի դրությամբ այդ փոխադրողները ուղղակի ժամանակավոր սպասարկում են այդ երթուղիները»,- ասաց Արման Կարապետյանը եւ հավելեց՝ երբ լինի մրցույթը, կլինի նոր փոխադրող՝ նոր տրանսպորտային միջոցով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Մեկնաբանել