Գլխավոր Հասարակություն Կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք է գրանցվել

Կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք է գրանցվել

0

Հայաստանում մարտի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 174257 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 747879 վերջին մեկ օրում` 3016 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 5560 պացիենտ. մեկ օրում ավելացել է 311-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 164654 անձ` վերջին մեկ օրում 191 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3219 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 824 է:

 

Մեկնաբանել