Գլխավոր Հասարակություն «Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»․ Ալիեւ

«Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»․ Ալիեւ

0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեղադրել է Հայաստանին Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու համար, հայտնում է Minval.az–ը:

«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ: Փոխվարչապետներն արդեն քանի՞ անգամ են հանդիպել: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք», – ասել է Ալիեւը իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում։

«Պատերազմի հետեւանքներից մեկը, իհարկե, Զանգեզուրի միջանցքն է, որն այսօր քննարկման առարկա է դարձել: Զանգեզուրի միջանցքը պատմական նվաճում է: Այն փաստը, որ այս հարցն արտահայտված է եռակողմ հայտարարության մեջ, մեզ համար քաղաքական մեծ հաղթանակ է:

Ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ, կան բազմաթիվ առաջարկներ, տրանսպորտային եւ կապի բազմաթիվ նախագծեր արդեն իսկ քննարկվում են, եւ դա մեր հաջորդ պատմական հաջողությունը կլինի»,–ասել է նա:

 

Մեկնաբանել