Գլխավոր ԵՐԵւԱՆ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները կհանդիպեն նախագահին

«Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները կհանդիպեն նախագահին

0

  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպելու հարցով դիմել է իրենց: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանը հիշեցրեց, որ Հանրապետության նախագահին շատ հստակ ներկայացրել են իրեն պահանջը: «Մենք մինչեւ այս պահը վերջնական պատասխան չունենք, եւ ունենք ժամկետ՝ մինչեւ երկուշաբթի օրը»,-ասաց նա ու առաջարկեց, որ ինքը բոլորի անունից դիմի նախագահին՝ նշելով, որ նախագահը պարտավոր է մինչեւ երկուշաբթի օրը դիմել ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելու ԳՇ պետի պաշտոնանկությունը:

«Նախագահը վաղը կրկին շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել»,-ասաց Սաղաթելյանն ու նշեց, որ այդ պահանջը բոլորի անունից եւս մեկ անգամ կփոխանցեն նախագահին:

Նա հավաքվածներին առաջարկեց իրենց անունից դիմել նաեւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: «Քո պաշտոնին մնալը այլեւս մեր բոլորի պահանջն է»,-ասաց Սաղաթելյանն ու հորդորեց Գասպարյանին մնալ իր տեղում պինդ կանգնած՝ վստահեցնելով, որ դա պաշտոնի կռիվ չէ, այլ բանակի պահպանության համար է, պետականությունը պահելու համար է:

Սաղաթելյանը, դիմելով հավաքվածներին, ասաց, որ ըստ երկուշաբթի օրը ընդունված որոշումների, եթե փորձ արվի հեռացնել Օնիկ Գասպարյանին, ապա երեքշաբթի 17:00-ին կհավաքվեն եւ կորոշեն այն քայլերը եւ գործողությունները, որոնք պետք է կատարվեն

Մեկնաբանել