Գլխավոր ԵՐԵւԱՆ ՊՆ-ի շենքի մոտ բանակի վետերանները, նախկին ծառայողները բողոքի ակցիա են անցկացնում՝ աջակցելով...

ՊՆ-ի շենքի մոտ բանակի վետերանները, նախկին ծառայողները բողոքի ակցիա են անցկացնում՝ աջակցելով ԳՇ պետին

0

ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվում՝ ի աջակցություն զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիային մասնակցում են բանակի վետերաններ, նախկին ծառայողներ, քաղաքացիներ: Մասնակիցները դեմ են Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու գործընթացին ու դրա հետ կապված հիմնավորումներին:

Նրանք պնդում են, որ պետք է բոլորը ջանքերն ուղղեն Հայոց բանակի ուժեղացմանը, որը հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է: Մասնակիցներն ընդգծում են, որ Հայաստանում, թե Հայաստանից  դուրս յուրաքանչյուր հայ պետք է մտածի հայկական բանակի հզորացման, ամրացման գործում ներդրում ունենալու հարցի շուրջ:

Բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսում են հանդես գալ ելույթներով, այնուհետեւ երթով միանալ կեսօրին Երեւանի Բաղրամյան պողոտայում նախատեսված «Հայրենիքի փրկության» շարժման հանրահավաքին:

 

Մեկնաբանել