
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային արաբաղի տարածքում:
Լաչինի միջանցքում քաղաքացիական տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովող խաղաղապահները ծաղիկներ են նվիրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, շնորհավորել նրանց կանանց միջազգային օրվա առթիվ:

Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում եւ վերահսկում են հրադադարի ռեժիմը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: