Գլխավոր Հասարակություն Ֆիզուլիի ուղղությամբ որոնողական աշխատանքները կրկին անարդյունք են. վարկած կա, որ դիերը նախապես...

Ֆիզուլիի ուղղությամբ որոնողական աշխատանքները կրկին անարդյունք են. վարկած կա, որ դիերը նախապես հուղարկավորվել են

0

Մարտի 5–ին Հադրութի եւ Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրուցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադեւոսյանը։

«Արդյունքի չենք հասնում, որովհետեւ այդ տարածքներում մինչեւ փետրվարի 15-ը, որ երկար դադար ունեցանք, լավ աշխատել էինք: Սա մեկ պատճառ կարելի է ասել: Չգիտեմ, թե ոնց է լինելու հետո: Կարող է իրենք նախապես հուղարկավորել են: Դա վարկած է ընդամենը: Բայս էս պահի դրությամբ բոլոր հավանական ու անհավանական տեղերը նայվել են, ու մինչեւ հիմա էլ քանի դեռ հնարավորություն ունենք, քանի դեռ թույլ են տալիս, որոնում ենք»,–ասաց Թադեւոսյանը։

Այս պահին հիմնական աշխատանքները իրականացվում են հարավային թեւում: Դրանց մասնակցում են նաեւ ծնողներն ու հարազատները:

Մինչ այս պահը հայտնաբերվել է1488 աճյուն, նրանցից 15-ը նախնական տեղեկություններով քաղաքացիական անձինք են: Մյուսները մարտական գործողություններում ներգրավված զինվորականներ:

Այսօր որոնողական աշխատանքներ կիրականցվեն Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ:

Մեկնաբանել