ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է համացանցում տարածված լուրերը Տավուշում սահմանային իրավիճակի մասին:
«Սոցցանցերում եւ տարբեր ԶԼՄ-ներով շարունակվում են ապատեղեկատվությունները` ՀՀ սահմաններին լարվածության, կրակոցների, հակառակորդի ԶՈւ մեծ կուտակումների վերաբերյալ:
«Մասնավորապես, տեղեկություններ են շրջանառվում, թե իբր «Իջեւանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ» եւ այլն:
Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Նշենք, որ լուրեր էին տարածվել, որ Իջեւանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, թուրքական դրոշներով, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ։