Գլխավոր Հասարակություն Արցախի հարավային թեւում որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի եւ անբավարար տեսանելիության պատճառով

Արցախի հարավային թեւում որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի եւ անբավարար տեսանելիության պատճառով

0

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Արցախի հարավային թեւում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի եւ անբավարար տեսանելիության պատճառով: Նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան՝ որոնումները կշարունակվեն վաղը:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն:

ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին:

Մեկնաբանել