
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը, Քեթի-Ջաջուռ ավտոճանապարհը, Դիլիջանի եւ Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Լոռու մարզում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում եւ Աշոցք, Ամասիա գյուղերում տեղում է ձյուն։
Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզի Աշոցք, Քեթի, Ջաջուռ գյուղերում բուք է։