Գլխավոր Հասարակություն Թումանյանի համայնքապետի պաշտոնակատար Տ. Մխիթարյանի շնորհավորական ուղերձը՝ կանանց միջազգային օրվա առթիվ

Թումանյանի համայնքապետի պաշտոնակատար Տ. Մխիթարյանի շնորհավորական ուղերձը՝ կանանց միջազգային օրվա առթիվ

0

Սիրելի՛ տիկնայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի առթիվ: Այս օրը լավագույն առիթներից մեկն է մեր սրտի խոսքն ու երախտագիտությունը արտահայտելու համար: Հարգելինե՛ր մեծ է Ձեր առաքելությունը ինչպես սերունդ ծնելու և դաստիարակելու, այնպես էլ մեր հայրենիքի հզորության ամրապնդման գործում: Դուք պատվով եք կատարում Ձեր առջև դրված պարտականությունները, ուստի և բոլորիդ ցանկանում եմ
քաջառողջություն, հաջողություններ, հարատև սեր և ջերմություն: Թող որ երջանկությունը միշտ ապրի Ձեր սրտերում, և շարունակեք ազնվորեն և անմնացորդ ծառայել Ձեր ընտանիքների բարօրությանը, մեր հայրենիքի զարթոնքին ու առաջընթացին: Շարունակեք Ձեր գոյությամբ գեղեցկացնել կյանքն ու երկիր մոլորակը։

Թումանյան խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մխիթարյան

Մեկնաբանել