Գլխավոր Արտակարգ Լոռու մարզում 23-ամյա վարորդը «Օպելով» բախվել է զորամասի հրամանատարի «Ինֆինիտիին»

Լոռու մարզում 23-ամյա վարորդը «Օպելով» բախվել է զորամասի հրամանատարի «Ինֆինիտիին»

0

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, երեկ՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։  Ժամը 16։20-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչներ՝ 23-ամյա Գեւորգ Արզումանյանի վարած Opel մակնիշի եւ 45-ամյա Արտաշես Հաջաթյանի վարած Infiniti մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Opel-ի ուղեւոր՝ Ստեփանավանի բնակիչ, 23-ամյա Գեւորգ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ճամփեզրին կայանված Infiniti-ին, իսկ Infiniti-ի վարորդ Ա. Հաջաթյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարն է։

Շարունակությունը սկզնաղբյուր կայքում։

Մեկնաբանել