Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանի, Լոռու մարզի վետերանների խորհրդի նախագահ Արամ Սարգսյանի ուղեկցությամբ հյուրընկալվեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից մի խումբ վետերան կանանց։
Մարզի ղեկավարը շնորհավորեց նրանց Մարտի 8֊ի եւ կանանց միամսյակի մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով երկար տարիների առողջ կյանք։ Վետերանների հետ անմիջական զրույցն ուղեկցվեց բարեմաղթանքներով ու երախտիքի խոսքերով։
֊Խոնարհումս ձեր անցած փառավոր ուղուն։ Հավերժ փառք բոլո՛ր ժամանակների մեր հերոսներին,֊ շեշտեց մարզի ղեկավարը։
Արամ Խաչատրյանը նաեւ ծաղկեփնջեր եւ դրամական պարգեւներ հանձնեց կին վետերաններին։