Երեկ՝ մարտի 7-ին, ավտոմեքենայի եւ տրակտորի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի Ժամը 19։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցում բախվել են Քաղսի գյուղի բնակիչ՝ 35-ամյա Մերուժան Ենոքյանի վարած GSB մակնիշի տրակտորն ու Հրազդան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արամ Խաչատրյանի վարած ՎԱԶ 21144 մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետեւանքով Ա. Խաչատրյանն ու նրա ուղեւոր՝ 11-ամյա Գուրգեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։