Գլխավոր Հասարակություն Միշտ լինեք արեւոտ, ժպտերես եւ բարձր պահեք հայուհուն բնորոշ վեհ արժեքները․ Կապանի...

Միշտ լինեք արեւոտ, ժպտերես եւ բարձր պահեք հայուհուն բնորոշ վեհ արժեքները․ Կապանի քաղաքապետ

0

Սիրելի կանայք՝ մայրեր, քույրեր, աղջիկներ

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ։ Գարնանային այս գեղեցիկ տոնը աշխարհը լցնում է բարությամբ, երջանկությամբ եւ սիրով, քանի որ այն նվիրված է հենց Ձեզ։

Հայ կինը փորձության պահեր շատ է ունեցել, սակայն, մշտապես տղամարդու հետ հավասարապես կիսել է թե դժվարությունը, թե դառնությունը, երբեք չկորցնելով հոգու վեհությունն ու կանացիությունը: Հայ կինը միշտ եղել է ընտանիքի պահապան, հենարան ու սյուն, ամուսնու համար՝ թեւ ու թիկունք:

Եվ այս օրը հրաշալի առիթ է, մեր երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ ձեր սիրո, ջերմության, հոգատարության, իմաստնության, մեր աշխարհն ավելի գեղեցիկ, լուսավոր, ներդաշնակ եւ բարի դարձնելու ձեր ունակության համար:

Միշտ լինեք արեւոտ, ժպտերես եւ բարձր պահեք հայուհուն բնորոշ վեհ արժեքները, որով մշտապես առանձնանում եւ առանձնահատուկ եք դառնում:

Մաղթում եմ ձեզ ու ձեր ընտանիքներին քաջառողջություն, հարատեւ սեր ու երջանկություն: Թող գարնանային ուրախ տրամադրությունը եւ կանացի հմայքն անպակաս լինեն ձեզանից, իսկ հաջողությունը, երջանկությունն ու հաճելի անակնկալներն էլ դառնան ձեր կյանքի հավերժ ուղեկիցը։

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյան

Մեկնաբանել