Գլխավոր Ահազանգ Տավուշի անկլավային յոթ գյուղերը, որոնք 1992-ից հայկական վերահսկողության տակ են

Տավուշի անկլավային յոթ գյուղերը, որոնք 1992-ից հայկական վերահսկողության տակ են

0

2020 թվականի նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիեւ, Վլադիմիր Պուտին հայտարարության առաջին տեքստում, որ հրապարակվեց լրատվամիջոցներում, հստակ նշվում էր, որ հայկական ուժերը պետք է դուրս գան նաեւ Ղազախի շրջանի այն 7 բնակավայրերից, որոնք 1991-1994 թթ պատերազմի արդյունքում անցել էին հայկական վերահսկողությա տակ:

Համացանցում տարածված փաստաթուղթ ներկայացվում էր որպես եռակողմ հայտարարության վերջնական տեքստ։ Կարճ ժամանակ անց պաշտոնապես հրապարակված հայտարարության մեջ այլեւս չկար այդ մասին որեւէ խոսք։ Ղազախի շրջանի գյուղերի վերադարձի մասին հայտարարել էր նաեւ Իլհամ Ալիեւը։ Ռուսական «Մեդուզա» լրատվական կայքում պահպանվել է այդ սկզբնական տեքստը, որը, սակայն, հետո խմբագրվել է։

Այսպիսով, եռակողմ հայտարարության նոր՝ խմբագրված տեքստում 7 գյուղերի մասին՝ Յուխարը ԱքսիպարաԱշաղը ԱքսիպարաԲաղանիսԱյրումԲարխուդարլուԽեյրիմլիԿըզըլ ՀաջիլիՍոֆուլուհատվածը հանված էր:

Հայկական կողմը, որին պարտադրվել էր եռակողմ հայտարարության տեքստը, կարողացել էր այդ հատվածը հանել փաստաթղթից:

Եթե դա իրականություն դառնար, ապա Իջեւանից Նոյեմբերյան ճանապարհը, որ Երեւան-Թբիլիսի եւ դեպի Ռուսաստան տանող ճանապարհն է, անցնելու էր ադրբեջանական վերահսկողության տակ:

Վերջին օրերին հատկապես՝ Նոյեմբերյանում տարածվում էին տեղեկություններ, որոնք գալիս էին Երեւանից, թե Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում սպասվում է սահմանազատում եւ սահմանագծում:

2021թ մարտի 7-ին մենք այցելեցինք Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար (Աշաղը Աքսիպարա) (տես տեսանյութը՝ ՀայաստանԱդրբեջան սահմանաբերան փշալար Ոսկեպարի հատվածում), Վերին Ոսկեպար (Յուխարը Աքսիպարա) (տես տեսանյութը՝ Վերին Ոսկեպար. 7 մարտի, 2021), Խեյրիմլի, Սոֆուլու եւ Բարխուդարլու (տես տեսանյութը՝ Բարխուդարլու անկլավային բոլորը գյուղերը Հայաստանի վերահսկողության տակ են):

Տեղում մենք պարզեցինք, որ չեն երեւացել ոչ ռուսներ, ոչ ադրբեջանցիներ, ինչպես եղել են հրապարակումներ լրատվամիջոցներում: Այդ ապատեղեկատվությունը տարածել էր Հայաստանի նախկին վարչապետներից Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում: Պարոն Բագրատյանը գրել էր.

Հենց այս պահին ադրբեջանցիխաղաղապահզինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների եւ շատքաղաքավարիասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ։ Հիշեցնում եմ, հայադբեջանական սահմանի այս հատվածում ոչ մի պատերազմ չի եղել։ Այն այնպիսին է, ինչպես առաջ էր։ Կա Բարխուդարլի կայարանի խնդիր։ Բայց Ադբեջանն էլ մեզնից գրավել էր Բարխուդարլուից մի 20 անգամ ավելի մեծ տարածք՝ Արծվաշենը։ Բնական է, Արծվաշենը մեզ ետ տալու մասին խոսք չկա։ Հիմա Նիկոլը դավաճան է եւ ադբեջանաթուրքական գործակալ. սա հասկացանք։ Բայց այս դեպքում խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունն է։ Եվ դրա երաշխավորը ՀՀ Նախագահն է։ Քանի դեռ այդ հողերը թուրքը չի վերցրել թող այս սրիկափալասը գնա Իջեւան եւ մեր զորքերին ասի. համաձայն չեմ, ձեր դիրքերը մի զիջեք։ Ի դեպ Արմեն Փալասովիչ դավաճան սահմանը հենց այս պահին GPS-ով են որոշում։ Ասում էիր, իհարկե ուշացած, թե GPS-ով չի կարելի համաձայնել։ Դե գնա մի թող։ Կրկնում եմ, սահմանադրությամբ էլ սա քո գործառույթն է։ Մնում է այս ամենի կապակցությամբ հիշատակենք եւս 3 դավաճանի. փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, ՊՆ Վաղարշակ Հարությունյան եւ Տավուշի մարզպե Հայկ Չոբանյան։

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան ստատուսը մի քանի ժամերի ընթացքում ունեցել էր մոտ 500 կիսում:

Սա ադրբեջանական կողմի հրապարակած քարտեզ է, որտեղ երեւում են ադրբեջանական գյուղերը.

Ներկայացնենք այդ գյուղերը եւ բնակչության թվաքանակը, երբ հայկական ուժերը վերահսկողության տակ վերցրին դրանք (ըստ ադրբեջանական աղբյուրի, հայկական աղբյուրի տվյալներ չկան).

Յուխարը Աքսիպարա – 1.283 հոգի,

Աշաղը Աքսիպարա – 637 հոգի,

ԲաղանիսԱյրում – 615 հոգի,

Բարխուդարլու – 383 հոգի,

Խեյրիմլի – 291 հոգի,

Կըզըլ Հաջիլի – 266 հոգի,

Սոֆուլու – 182 հոգի:

Մեկնաբանել