Այսօր՝ մարտի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ըստ shamshyan.com–ի, Ժամը 15:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյակերտ գյուղում ВАЗ 2102 մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը:
Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 59-ամյա Արշակ Պ.-ն ավտոմեքենան վարելու ընթացքում վատացել է, ինչից հետո, հավանաբար, հանկարծամահ է եղել, ինչի պատճառով էլ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդի հետ ավտոմեքենայում եղել է կինը:



