Գլխավոր Արտակարգ Գորիս–Սիսիան ճանապարհահատվածում բուք է

Գորիս–Սիսիան ճանապարհահատվածում բուք է

0

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Աշոցքի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Սեւանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Կապանի տարածաշրջաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին եւ Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Դիլիջանի ոլորանները եւ Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է, տեսանելիությունը՝ 1 մետր։ Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթեւեկության կանոնները եւ երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանել