Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Մեղրիում Հայաստանը բացարձակ ոչ մի սահմանային հսկողություն չի իրականացնելու, սա մտահոգիչ է

Մեղրիում Հայաստանը բացարձակ ոչ մի սահմանային հսկողություն չի իրականացնելու, սա մտահոգիչ է

0

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանը։

Սյունիքում՝ մասնավորապես Մեղրիում, նոր սահմանների ճշգրտման հետ կապված անհանգստություն կա, լուրեր են շրջանառվում, որ չափագրումներ են արվում: Ի՞նչ իրավիճակ է այս պահին այնտեղ:

 

Երեւի տարընթերցում է եղել, որովհետեւ ոչ թե սահմանային գծի ավելացում է եղել, դա իրականում եղել է դեռեւս նոյեմբերին: Մեր բարձրացրած անհանգստության ալիքը ավելի շատ կապված էր Մեղրիով ճանապարհի տրամադրման, այդ տրամադրման պայմանների հետ: Ես նշել եմ, որ ճանապարհի տրամադրման պայմաններն ուղղակի որպես սուվերեն պետություն անընդունելի են մեզ համար: Ճիշտ է, ինքը արդեն ստորագրված համաձայնագրի արդյունքում իրականացվող միջոցառում է, բայց, բոլոր դեպքերում, դրա հետեւանքն է շատ մեծ: Տեսեք, սուվերեն պետությունը ենթադրում է իր տարածք ցանկացած այլ պետության ապրանքի կամ մարդկանց մուտք գործելու պարագայում առնվազն սահմանային հսկողություն: Իսկ այս պարագայում բացարձակ ոչ մի սահմանային հսկողություն չի իրականացվում, այլ ընդամենը ռուս սահմանապահների կողմից իրականացվում է Հայաստանի տարածքով նրանց անվտանգ անցնելու առաքելությունը, եւ ուրիշ ոչինչ: Չկա Հայաստանի կողմից որեւէ վերահսկողություն, թե իր տարածքով ինչ բեռներ են անցնելու: Անհանգստությունը դրա մասին էր: Իհարկե, սահմանային գծի ավելացումը լրացուցիչ անհանգստություն է: Տեսեք, Մեղրի համայնքը երեք կողմից սահմանապահ համայնք դարձավ նոյեմբերից հետո: Եթե առաջ մի կողմից Նախիջեւանի հետ էինք սահմանակից, մյուս կողմից՝ Իրանի, երրորդ կողմից Արցախն էր, հիմա այդ կողմն էլ է Ադրբեջանի հետ սահմանակից:

– Հետագայում, փաստորեն, բարդ իրավիճակ է լինելու ճանապարհի՞ հետ կապված:

– Խնդիրը համընդհանուր է, ես չեմ ուզի, որ այս հարցով միայն Մեղրին անհանգստանա: Սա մեր համապետական խնդիրն է: Այս պայմաններով ճանապարհ տրամադրելուց մենք փաստի առաջ ենք կանգնում: Եթե մենք հիմա այդ ճանապարհը տրամադրեցինք, հետո էլ երբեք չի լինելու այնպես, որ տրամադրածից հրաժարվենք: Թուրքն իր վերցրածից երբեք չի հրաժարվելու, փորձելու է ընդլայնվի, ավելի լավ պայմաններ ստեղծի իր համար: Ես կուզենայի, որ ոչ միայն մեղրեցին, այլ ամբողջ երկիրն իր անհանգստությունն արտահայտեր այս հարցում: Տարբերությունը միայն այն է, որ մեղրեցին այդ ամենն իր աչքով է տեսնում, բայց խնդիրը համապետական է: Ցավոք, ոչ ոք հիմա էդ ճանապարհի խնդրից չի խոսում: Խոսում էին ընդամենը կոմունիկացիոն ուղիների ապաշրջափակման մասին, բայց այստեղ բացարձակապես ապաշրջափակման մասին չէ խոսքը: Սա միջանցքի տրամադրում է: Վերջերս էլ եղան այդ թշնամի պետության ղեկավարի հայտարարությունները, որոնք անհանգստանալու տեղիք են տալիս: Զարմանում ես, որ ոչ ոք չի խոսում դրա մասին՝ մանավանդ իշխանությունը, որը լուռ է, ու չես հասկանում՝ իր անելիքը որն է:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

 

Մեկնաբանել