Գլխավոր ԵՐԵւԱՆ Նախագահը Օնիկ Գասպարյանի մոտ միջնորդ չի ուղարկել

Նախագահը Օնիկ Գասպարյանի մոտ միջնորդ չի ուղարկել

0

Հայաստանի Հարապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքում է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը.

«Որոշ լրատվամիջոցներ տարածել են հերթական ապատեղեկատվությունը, թե իբր  նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: Հերթական անգամ փաստում ենք, որ սույն տեղեկատվությունն ակնհայտ կեղծիք է եւ ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը:

Նախագահ Սարգսյանը եւ Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում եւ զրուցում են,  ինչի մասին տրվում է համապատասխան պաշտոնական տեղեկություն: Ուստի որեւէ  միջնորդի, առավել եւս կեղծ միջնորդի կարիք չկա:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել