Գլխավոր ԵՐԵւԱՆ Վազգեն Մանուկյանի՝ ԱԺ մուտքերը փակելու հրահանգն անակնկալ է եղել շարժման առաջնորդների համար

Վազգեն Մանուկյանի՝ ԱԺ մուտքերը փակելու հրահանգն անակնկալ է եղել շարժման առաջնորդների համար

0

ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավար կազմի շատերի համար անակնկալ է եղել Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որ պետք  է փակել ԱԺ մուտքերը: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ նրանք անակնկալի են եկել ու չեն կողմնորոշվել, թե ինչ պետք է անել, մի հատվածը նույնիսկ մնացել է իր տեղում:

Տեղեկություններ կան, որ ընդդիմության մի հատվածն անգամ դեմ է, որ Դեմիճյան փողոցում տեղադրված վրանը մնա, ասում են, որ պետք է հանել. կարճ ասած ընդդիմության ներսում անգամ չկողմնորոշված վիճակ է

Մեկնաբանել