
Մարտի 9-ին որոշում է կայացվել`Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացնելու մասին: Նրան կրկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով:։
Մեղադրանքը լրացվել է՝փետրվարի 26-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված հայտարարությունների մասով, որոնք եւս պարունակում են իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:

Վազգեն Մանուկյանին եւ նրա պաշտպանին հայտնել են նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործի նյութերը տրամադրվել են նրանց՝ ծանոթացման:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), եւ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: