Մարտի 7-ից 8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Բյուրական գյուղում եւ Գեղարքունիքի մարզի Սեւան, Մարտունի, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա եւ 37 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։