Մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com–ը Ժամը 19։10-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 56-ամյա Ալիռեզա Հոսեին Սալահիին իր վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 300 կմ-ին՝ Լանջառ գյուղի վարչական տարածքում, դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 80 մետր գլորվել ձորը։
Վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա՝ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարները, դուրս է բերվել ձորից եւ օպերատիվորեն ժամանած Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արարատ» ԲԿ։ Ավտոմեքենայի կցորդիչին ամրացված է եղել մոտ 20 տոննա հեղուկ գազով ցիստեռ, եւ մի քանի ժամ գազի արտահոսք է եղել, ու տեղում ողջ գիշեր հսկողություն են իրականացրել նաեւ ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։