
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ապարանի քաղաքապետ 41-ամյա Կարեն Եղիազարյանի դատաքննությունը։
Ըստ մեղադրական եզրակացության, Ապարանի քաղաապետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ապարան համայնքի ղեկավար՝ պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ այլ անձանց օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով կատարել է իրեն վստահված զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն, ինչպես նաև՝ կատարել է պաշտոնեական կեղծիքներ։

Գործող քաղաքապետը մեղադրվում է միանգամից ՀՀ քրօրենսգրքի 3հոդվածի հատկանիշներով․ 179հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ յուրացնելը կամ վատնելը, 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահելը, 314 հոդվածի 1-ին մասով՝պաշտոնական կեղծիքը։
Նախագահող դատավորն է էդգար Կարապետյանը, իսկ Կարեն Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Նշենք, որ ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի, Ապարանի քաղաքապետը նախկինում եւս մեկ անգամ դատվել է։
Ա․Դ․