«Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները երթով շարժվում են դեպի Կառավարության շենք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երթին զուգահեռ մի խումբ ակտիվիստներ շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան եւ Դեմիրճյան փողոցը:
Ընդդիմադիր շարժման աջակիցները գիշերել են Ազգային ժողովի շենքի հարեւանությամբ:
Մարտի 9-ի երեկոյան շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ էր արել ավելի շատ վրաններ տեղադրել Դեմիրճյան փողոցում: Նպատակն այն է, որ թույլ չտան պատգամավորներին մուտք գործել Ազգային ժողովի շենք՝ ավելացնելով, թե «նրանք անելիք չունեն այնտեղ»:
Հիշեցնենք, որ ընդդիմադիրները պահանջում են վարճապետի հրաժարականը։