Մարտի 4-ից 8-ը Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի կողմից Քաջարան քաղաքում անցկացվել է պատանիների շախմատի 14-րդ առաջնությունը, որին մասնակցել են նաև Սիսիանի շախմատի դպրոցի ութ սաներ:
Նրանցից Մենուա Պողոսյանը մինչև 12 տարեկանների խմբում մարզում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը, իսկ Հովիկ Անդրեասյանը՝ 3-րդ: Մարզիչ Վարդան Մովսիսյանի խոսքով դպրոցի բոլոր սաները հաջողությամբ են հանդես եկել՝ ցուցաբերելով բարձր գիտելիքներ:
Շախմատի դպրոցի տնօրինության մարտի 9-ին մասնակիցների հետ հանդիպում էր կազմակերպել, Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը շնորհավորեց երեխաներին՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ, շարունակ հաղթանակներ: Հանդիպմանը ներկա էր նաև Մենուա Պողոսյանի մայրը՝ Լուսինե Անդրեասյանը, ով որդու հաջողությունների և հաղթանակի համար շնորհակալություն հայտնեց մարզչին ևտնօրինությանը՝ դպրոցում առկա կրթական բարձր որակի և երեխաների հանդեպ հոգատար վերաբերմունքի համար: