Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այցելեց Ստեփանավան համայնքի ամենատարեց բնակչուհուն՝ 101–ամյա Վարդուշ Մանուչարյանին՝ շնորհավորելու Մարտի 8֊-ի ու կանանց միամսյակի կապակցությամբ։ Շնորհավորանքի ջերմ խոսքերին զուգահեռ՝ մարզպետի տեղակալը ծաղիկներ ու դրամական պարգեւ հանձնեց Վարդուշ տատիկին։
«Առողջ եղեք եւ մշտապես շրջապատված՝ սիրով ու հոգատարությամբ»,–֊բարեմաղթեց նա։