Գլխավոր Без рубрики Քաղաքացիների ընդունելություն ԳԵղարքունիքում

Քաղաքացիների ընդունելություն ԳԵղարքունիքում

0

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի` մարտի 10- ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը եւ մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Նախապես գրանցված քաղաքացիների զգալի մասը դիմեցին սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման նպատակով: Նշված քաղաքացիների կողմից մարզպետարան ներկայացրած դիմումները ուսումնասիրելուց հետո դիմումատուներին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի համապատասխան ֆինանսական աջակցություն:

Դիմումների որոշ մասը վերաբերում էին աշխատանքի տեղավորմանն աջակցելու, մի մասն էլ` աշխատանք գտնելու հարցում կողմնորոշելու:
Կենցաղային, անձնական եւ քաղաքաշինական մի շարք թեմաներով մարզպետարանի ղեկավարների միջամտությունն ակնկալող քաղաքացիները ստացան համապատասխան պարզաբանումներ եւ տեղեկատվություն՝ խնդիրների լուծման հարցերում:

Մեկնաբանել