Գլխավոր Հասարակություն Քաջարանցի երկրապահները այցի գնացին իրենց զինակիցներին

Քաջարանցի երկրապահները այցի գնացին իրենց զինակիցներին

0

 Քաջարանի երկրապահ կամավորականների միության նախագահ Դավիթ Գալստյանի գլխավորությամբ՝ ԵԿՄ Քաջարանի տարածքային կառույցի  անդամները հերթական անգամ  Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում էին։ Նրանք  տեսակցելու էին եկել  պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած ԵԿՄ Քաջարանի կառույցի քաջորդիներին, ովքեր վերականգնողական բուժում են ստանում եւ ամենօրյա ուշադրության կենտրոնում են։

Միաժամանակ մայրաքաղաքային մասնավոր այցերով իրենց առաջնահերթությունն են համարում այցելել մարտական ընկերներին։

Փա՜ռք Աստծո, տղաներն արդեն ապաքինվում են եւ շուտով կվերադառնան բնականոն կյանքի։

 

Մեկնաբանել